Ադրբեջանի կառավարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ընթացքում. Ադրբեջանի վարչապետ
ԱդրբեջանԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Ադրբեջան:
«Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի ձեզ պաշտոնական այցով հրավիրել Ադրբեջան: Համոզված եմ, որ ձեր այցը ձեզ հարմար ցանկացած պահի հսկայական ներդրում կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում», - Ասադովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Միշուստինը շնորհակալություն է հայտնել հրավերի համար:
Ասադովը նշել է նաև, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերն Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման գործընթացում և հավատարիմ է եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:
«Ադրբեջանի կառավարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը 44-օրյա պատերազմի ընթացքում», - ասել է Ասադովը: