Եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ. ԱԽ քարտուղար
Քաղաքական
Եթե չկարողանանք խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, Ազգային ժողովի արտահերթ նիստում անդրադառնալով սահմանային լարվածությանն՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Միանշանակ է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը և այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվում։ ՀՀ ամբողջ կառավարման համակարգը 24 ժամյա ռեժիմով աշխատում է այս ուղղությամբ», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խնդրի կարգավորման համար բոլորին անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն և ողջախոհություն։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից