Ադրբեջանը հետաքրքրված է ամերիկյան արտադրության սպառազինություններով. Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանը հետաքրքրված է ամերիկյան արտադրության սպառազինություններով եւ ցանկանում է դիվերսիֆիկացնել ադրբեջանա-ամերիկյան առեւտրային հարաբերությունները տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նա նշել է, թե Հայաստանի հետ հակամարտության պատճառով չեն կարողացել ռազմական մատակարարումների հարցը լուծել, սակայն հիմա, «երբ այդ հակամարտությունն արդեն ավարտվել է, ինչու չսկսել համագործակցել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում»։