«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը մեկ ամսում աճել է
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 772 մլն 800 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով։ Օրինակ՝ այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար, իսկ, ահա, ապրիլին այն դարձել է 8 մլրդ 772 մլն 800 դրամ։ Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 403 մլն 100 դոլար, այսինքն՝ մեկ տարում ՀՀ պետական պարտքն աճել է 1 մլրդ 369 մլն 700 հազար դոլարով։
Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճեց։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկավ։ 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացավ։ Ի դեպ, այս տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ այս տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8 մլրդ 900 մլն դոլար»։