Կոտայքում «ՎԱԶ 2199»-ը մի քանի պտույտ շրջվել է, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։15-ի սահմաններում 39-ամյա Երվանդ Բաբայանը իր վարած ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան« բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից