Ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ. Սիրուշո
ԱյլԵրգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում պատմել է պատերազմի ընթացքում ունեցած իր կորստի մասին:
«Armat-ի վերջին էպիզոդում խոսեցի ինձ համար ցավոտ կորստի մասին, որն ի դեպ պատահեց պատերազմի ամենաթեժ պահին:
Սեվանի հետ ընկերներ ենք 7 տարեկանից: Եթե իմ էջի նկարները թերթեք, գրեթե ամեն տեղ կգտնեք նրա մեկնաբանությունները: Նա հետևում էր բոլոր քայլերիս, միշտ ոգևորում. ինքն էլ ինձ համար էր թանկ ընկեր, ում հետ անմոռանալի պահեր ենք ապրել:
Համոզված եմ` այս մասին չգիտեր դիտողներից ոչ ոք: Որքան բան կա, որ թաքցնում ենք ժպիտի տակ...
Ես էլ ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ)
Պինդ պահեք իրար...»,- գրել է երգչուհին` կից հրապարակելով արխիվային լուսանկարներ: