«Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է փոխել ՀՀ սահմանադրությունը
Քաղաքական
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մայիսի 23-ին, կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի»-ի ծրագիրը։ Գորգիսյանը նշեց, որ վերջին շրջանում քաղաքացիներին համոզում են, որ ընտրությունը պետք է լինի վատի և վատագույնի, հնի և գործողի, սևի և սպիտակի միջև։
««Լուսավոր Հայաստան»-ը այս արատավոր շղթան պետք է ջարդի ու մենք հայտարարում ենք, որ կա այլընտրանք ու այդ այլընտրանքը ձևավորելու համար մենք ապավինում ենք մեր քաղաքացիներին՝ նրանք կոչ անելով վերցնել իրենց վրա պատասխանատվությունը Հայաստանի ապագայի համար, գնալ ընտրատեղամաս և քվեարկել։ Եվ մենք կոչ ենք անում քվեարկել ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց, ընդդեմ ինչ-որ գաղափարների, այլ քվեարկել հանուն»,- ընդգծեց Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ հանուն արդյունավետ կառավարման և ամուր պետականության «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է փոխել Սահմանադրությունը։
«Առաջարկում ենք ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները, վերականգնել գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի նախարարությունները, բնականաբար, ավելի արդյունավետ կառուցվածքով»,- նշեց Գորգիսյանը։
Երևանում մայիսի 23-ին մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ Համագումարի առաջին հատվածում ելույթներով են հանդես գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից