ԱՄՆ-ն պարտավոր է նպաստել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին. Բայդենը` Ալիևին
Ադրբեջան
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Հանրապետության օրվա առթիվ:
Նամակում Բայդենը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն պարտավոր է նպաստել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին:
«Հուսով եմ, որ մեկ տարի անց, որը կհիշվի հակամարտությամբ և կորոնավիրուսային համաճարակով, Ադրբեջանը դուրս կգա այդ դժվարություններից որպես էլ ավելի բարեկեցիկ պետություն, որը հարգում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները` խաղաղության մեջ ապրելով իր հարևանների հետ»,- ասված է նամակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)