Իրանի արտգործնախարարն Ադրբեջանում է
ԻրանՄեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցն Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այցը տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց միջև ընթացող խորհրդակցությունների շրջանակներում: Իրանի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այցի հիմնական նպատակն է քննարկել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն խնդիրները, ինչպես նաև կարծիքների փոխանակումը: