Պատկերացնենք՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորվել է մեկ ցուցակում. հարց չի առաջանա՞, բա հետո ո՞նց եք աշխատելու. Քոչարյան
ՏեսանյութերՊատկերացնենք, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը միացել է եւ մասնակցում է միասնական ցուցակով. Ձեզ մոտ հարց չէր առաջանա՞, բա հետո ո՞նց եք աշխատելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ ֆորմատով ինչպե՞ս եք երկիր կառավարելու: Այդ դեպքում դուք իրավունք կուենայիք ասելու, որ ձեր նպատակը մեկ մարդու հեռացնելն է, այլ ոչ թե երկրի առջեւ կանգնած խնդիրները լուծելը:
Ֆորմատը որոշակի տրամաբանական առումով պետք է աշխատունակ լինի: Ես չեմ պատկերացնում նման կարգի լայն ֆորմատի արդյունավետությունը հետագայում: Մենք գնում ենք ընտրությունների կրելու համար եւ իհարկե, մտածում ենք, թե հետո ինչպես պետք է կատարենք մեր խոստումները, ինչպես պետք է շտկենք իրավիճակը»,-ընդգծեց նա:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից