«Բարսելոնան» Կումանին փոխարինող է գտել
Սպորտ
«Բարսելոնան» պատրաստ է թիմը մարզելու համար հրավիրել «Արսենալի» իր նախկին ղեկավար Միկել Արտետային: Ըստ Marca-ի՝ առաջիկա շաբաթներին Ռոնալդ Կումանը կարող է հեռացվել աշխատանքից, մինչդեռ «կապտանռնագույնների մեկ այլ լեգենդ Չավին չի կարողանա լքել Քաթարի «Ալ-Սադը»: Նման պայմաններում հենց Արտետայի թեկնածությունն է, որ կատալոնացիները առաջնային են համարում:
Հիշեցնենք, որ իսպանացի մարզչի ղեկավարությամբ «զինագործները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էին ութերորդ տեղը: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա նրանք Լա լիգայի մրցաշրջանն ավարտեցին երրորդ տեղով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան