Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանն այցելեց Ծիծեռնակաբերդ ՈՒՂԻՂ․ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը` ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Փաշինյանի ուղերձը (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մարդ է մահացել Ջահերով երթը՝ թռչնի բարձունքից (տեսանյութ) Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղաuպանության զnhերի Իրանի դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները Փաշինյան, Մակրոն, Շառլ Միշել․ այս երեք մարդիկ են Ալիևին Արցախը հայաթափելու մանդատ տվել․ Նահապետյան (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. 168.am Ձախողում և ոսկե մեդալ․ Աննա Ամրոյանի արդյունքը ԵԱ-ում Ֆրանսիան և Լեհաստանը միջուկային զորավարժություններ կանցկացնեն. Բագրատ Սրբազանը կմնա կալանքի տակ (տեսանյութ) 

Ես նորից մտնում եմ քաղաքականություն. Սամվել Բաբայանի նախընտրական կոչը

Քաղաքական

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական կոչով, որտեղ նշում է, որ նորից մտնում է քաղաքականություն:

Ստորեւ ներկայացնում ենք կոչը.

«Հարգելի՛ հայրենակիցներ.

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ, որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո'չ դաշնակիցներ, ո'չ գործընկերներ, ովքեր պատրաստ են ստորադասել իրենց շահը հանուն մեզ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Իմ ասածներն անտեսվել են, առաջարկներս ընկալվել որպես  ծայրահեղ արմատական, իսկ կանխատեսումներս՝ ուռճացված և անհնարին։

Գրեթե 20 տարի ես պայքարել եմ Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության անտարբերության ու տգիտության դեմ, որպեսզի կանխեմ  սպառնացող պատերազմը, կանխեմ  հազարավոր մեր տղաների զոհն ու Արցախի կորուստը:

Եվ նույնիսկ  Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու  ժամանակ անտեսվեցին իմ  առաջարկները` լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին ևբանակի  սպառազինության  վերանայման  խնդրին:

Իսկ պատերազմի ժամանակ  այնպիսի մի ստոր երևույթի   հանդիպեցի, ինչպիսին է ռազմական և քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը ընթացք չտալ իմ առաջարկություններին, որպեսզի հետագայում չճանաչեն հաղթական որոշումների հեղինակայնությունը:

Այսքանից հետո արժե՞ շարունակել նման պայքարը հանուն մեր միացյալ Հայրենիքի ու մեր ժողովրդի վերածննդի: Ես կարող եմ հիշեցնել ինձ հայտնի այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, և մի կողմ քաշվել, չխանգարելով իշխանության համար պայքարողներին վերջնականորեն կործանել Հայաստանը: Բայց ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դավաճանելու արցախյան առաջին պատերազմում հաղթանակած և երկրորդ պատերազմում իրենց հայրերի գործի համար նահատակված մեր տղաների հիշատակը: Ես չեմ կարող անտարբեր հետեւել, թե ինչպես են իմ անպարտելի ազգին դարձնում ջարդված, ու հուսալքված բնակչություն` մասնատելով քաղաքական գզվռտոցներում: Ես չեմ ուզում, որ մեր բանակը մնա ջարդված, իսկ մեր զինվորն` անպաշտպան: Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ հողում տիրի թշնամին` ոտնահարելով իմ ժողովրդի իրավունքը:

Այդ պատճառով ես նորից մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա:

 Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել է 1988թ., երկու տարուց վերածվեց ռազմական բախման: 1990թ. արդեն մեր ֆիդայական ջոկատների և ադրբեջանական զինուժի միջև տեղի էին ունենում  զինված բախումներ: 1991թ. սկսվեց լայնածավալ պատերազմը: Ադրբեջանն ուներ հզոր բանակ, զինված հրետանիով և ծանր տեխնիկայով, իսկ մենք` առանձին,ցիրուցան կամավորական խմբեր, որոնք զինված էին հիմնականում ինքնաշեն հրացաններով, իսկ հետագայում` թշնամուց առգրավված զենքերով:

Մի տարվա ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր մոտենալ ընդհուպ մինչև Մարտունու շրջկենտրոն,գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 90%, Ասկերանի և Հադրութի շրջանների մի շարք գյուղեր․այսինքն, Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը(1,8հազ․կմ2)։ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ արդեն հայտարարում էր Ստեփանակերտում և Շուշիում հաղթական թեյախմության և սեփական դրոշի բարձրացման ամսաթիվը։

Այն ժամանակ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից որևէ մեկը, արդյոք, վերցրե՞լ է պատասխանատվությունը տարածքային և մարդկային կորուստների համար...ո'չ։

Այն ժամանակ տեղի ունեցավ ճիշտ նույն բանը, ինչը հիմա։ Ոչ ոք չէր ուզում պատասխան տալ արդյունքի համար, ոչ ոք չէր ուզում լինել մեղավոր, և ոչ ոք չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի համար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այսօր, մենք ջախջախված էինք ու թույլ,և ոչ ոք չէր տեսնում ելքը։

Սակայն ես հստակ գիտակցում էի, որ կա փրկության ճանապարհ, և դա ուժեղ, մարտունակ բանակն է։ Եվ ես ստանձնեցի: Կրկնում եմ, ավելի ծանր պայմաններում, քան այսօր։ Այն ժամանակ բանակի փոխարեն կային ցիրուցան, երբեմն իրար միջև հակասություններ ունեցողֆիդայական ջոկատներ։ Սպառազինություն ընհանրապես չկար, տարածքները թշնամու վերահսկողության տակ էին,  իսկ մնացած քաղաքներն ու գյուղերը ավերված և հակառակորդի ինտենսիվ ռմբակոծության տակ։ Բայց ես ստանձնեցի։

Ես սկսեցի զրոյից. իրարից անկախ զինվորական ջոկատներից դեպի  միասնական բանակ` զինվորական խստագույն կարգապահությամբ և ղեկավարման հստակ հիերարխիկ  կառուցվածքով։ Պետք էր բացատրել մարտիկներին, ովքեր մինչ այդ կռվում էին ինքնուրույն,  որ այսուհետ նրանք պիտի անվերապահորեն  ենթարկվեն հրամաններին և գործեն միմիայն դրանց հիման վրա, և ինձ՝ 27-ամյա երիտասարդին, դա հաջողվեց։

Հինգուկես ամսվա ընթացքում մենք ունեցանք օրինակելի բանակ` օպերատիվ համակարգման ղեկավարմամբ։ Ես մանրակրկիտ ձևով մշակում էի ամեն մի օպերացիա, և շուտով իմ ղեկավարմամբ մենք հետ վերցրինք ոչ միայն գրավված տարածքները, այլև ազատագրեցինք Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Կուբատլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանները․ գրեթե 10հազ․կմ2։

Մենք հերոսական ժողովուրդ ենք՝ անպարտելի ու անխորտակելի: Մեզ անհրաժեշտ է միայն գրագետ ձևով համախմբել ու առաջնորդել համահայկական, համազգային ներուժը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են առաջնորդի, վերլուծաբանի և կառավարման հմտություններ։ 44-օրա պատերազմն ու մեր պարտությունը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ առանց առաջնորդի բանակը գլխատված է, իսկ հաղթանակն` անհնար։

Երկու տարվա ընթացքում մենք իրական ուժ դարձանք, որն ունակ էր թելադրել իր կամքը հակառակորդին։ Մենք ստիպեցինք, որ մեզ հետ հաշվի նստեն ոչ միայն Ադրբեջանը, այլև բոլոր միջնորդները։ Այդ ընթացքում մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ ուզում են ոմանք այս փաստը ընդունել, թե ոչ, սակայն դա իմ անձնական ձեռքբերումն է, որը ես արժանիորեն  կիսում եմ  ժողովրդիս հետ, որովհետև միմիայն մեր ժողովրդի անվերապահ աջակցության շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր։

Ցավոք, այդ հզոր բանակը հետագա 20 տարիներին միտումնավոր կազմաքանդվեց, իսկ ազգի հաղթանակն առանց խղճի խայթի ով ուզում, վերագրում էր իրեն։ Ես արդեն չէի առարկում դրա դեմ:  Ինձ այլևս չէր զարմացնում ո'չ  իմ ժողովրդի կարճ հիշողությունը, ո'չ էլ   իշխանավորների  լկտիությունը:  Ես պատրաստ էի ընդմիշտ մնալ ստվերում, սահմանափակվելով խորհրդատվական գործունեությամբ, պայմանով, որ իմ առաջարկներն իրագործվելու են, իսկ խորհուրդներիս հետամուտ են լինելու:

Սակայն, ցավոք, միայն 44-օրյա պատերազմի ելքից հետո  դուք համոզվեցիք,  որ ես ճիշտ էի: Դուք  տեսաք մեր բանակի թշվառ վիճակը և  բարձրագույն զինվորականների, ինչպես նաև  Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության ապաշնորհ պատրաստվածությունը: Պատշաճ հակաօդային  պաշտպանություն կազմակերպելու` օդը փակելու և առաջնագիծն ամրապնդելու  իմ առաջարկների  անտեսման  համար վճարեց մեր ժողովուրդը` հազարավոր մեր տղաների կյանքերով ու  առաջին պատերազմի հերոսների կերտած հաղթանակը կորցնելով:

Բոլորդ տեսաք, թե ինչպես են բանակի նախկին ու ներկա  ղեկավարները, գլխավոր շտաբի պետերը և որոշ գեներալներ ակտիվորեն խուսափում  44-օրյա պատերազմի արդյունքի պատասխանատվությունից` փորձելով ամեն գնով իրենցից հեռացնել սեփական մեղքերը: Եվ դրանք գրեթե նույն ղեկավարությունն ու նույն գեներալիտետն են, ովքեր ինձ հեռացնելուց հետո ավելի քան 20 տարի իրենց և ձեզ համոզում էին, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը իրենց վաստակն է։

Այն ժամանակ ես ասում էի, որ մենք քիչ ժամանակ ունենք. այսօր ես պնդում եմ, որ մենք  այլևս ժամանակ չունենք:  Թշնամին Հայաստանի սահմաններին չէ, թշնամին արդեն  անցել է սահմանները:

Միևնույն ժամանակ, չնայած վերահաս աղետին, ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ վակուումի մեջ: Մեր քաղաքական գործիչները շարունակում են ակտիվորեն բաժանել իշխանությունը՝ համառորեն չնկատելով մեր գլխին կախված թուրը: Մենք բոլորս այսօր ականատես ենք դառնում, որ հակամարտող քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի ՝ իշխանությունը պահելու կամ իշխանությոան գալուհամար: Այս նպատակին հասնելու համար նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու և արդեն իսկ օգտագործում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ:

Վերոնշածս արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն,  և  ստիպենք, որ հաշվի նստեն  իրական  օրակարգի և  արտաքին վտանգների հետ:

Ես բավականին օբյեկտիվ ու սթափ եմ գնահատում քաղաքական ուժերի հնարավորությունները, հատկապես մեդիա ևֆինանսական ռեսուրսները,  բայց դա ամենևին էլ չի նվազեցնում մեր շանսերը: Այո, մենք չունենք համապատասխան ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը այս անգամ կանի սթափ ու ճիշտ ընտրություն և կաջակցի մեզ:

Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում` լուծում կա, և ես լի եմ պատրաստականությամբ ու վճռականությամբ` մեկ անգամ ևս ստեղծել անպարտելի ու հզոր բանակ, որը անխուսափելիորեն կապահովի մեր Հայրենիքի խաղաղությունը:

Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները:

Հարգելի ՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից  կդառնան պետական գերակա խնդիր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ»Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր. «Իրավունք»Նիկոլ Փաշինյանն այցելեց ԾիծեռնակաբերդՈՒՂԻՂ․ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը` ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՕնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք»Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ»Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մարդ է մահացել«Հրապարակ». Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը«Ժողովուրդ». Ուժեղացված վերահսկողություն է սկսվելԱգարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ «Երկնքում հերթ է`տղերքը լուսե պսակներ ձեռքին, սպասում են լուռ իրենց մայրերին»․ Կարին Տոնոյանը Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան մասին«Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի թեմայով կհյուրընկալվեմ CNEWS ֆրանսիական հեռուստաընկերությունում»․Մուրադ ՓափազյանԱմերիկացիները տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ են կորցնում օտարերկրյա հանցագործների պատճառով․ ԱՄՆ ֆինանսների նախարարություն«Արցախ վերադարձ լինելու է»․ ՀՅԴ5-6 տոննա և մոտավորապես 2.2 մետր երկարություն․ Եգիպտոսում նոր մեծ արձան է հայտնաբերվելՋահերով երթը՝ թռչնի բարձունքից (տեսանյութ) Արեգակի վրա գրանցվել են երկու հզոր արեգակնային բռնկումներՖինլանդիայի կառավարությունը առաջարկել է թույլատրել միջուկային զենքի ներմուծումըՏեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը Ֆրանսիայում ջահերով երթից տեսանյութ է հրապարակելՄարսելի Ֆարո պալատը լուսավորվել է եռագույնով՝ ի հիշատակ Հայոց ցեղաuպանության զnhերի Իրանը առաջընթաց է ակնկալում ԱՄՆ-ի հետ հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցություններումՊենտագոնը հայտարարել է Հնդկական օվկիանոսում իրանական նավթ տեղափոխող նավի կալանման մասինԻրանի դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները Տոկիոն զենք չի մատակարարի Կիևին՝ չնայած արտահանման նոր կանոններինՖրանսիան և Լեհաստանը պլանավորում են միջուկային զորավարժություններ անցկացնել Բալթիկ ծովի վրայովԱյս իշխանությունները ոճրագործ են, նրանք համատեղ աշխատում են թշնամի պետությունների ղեկավարների հետ Փաշինյան, Մակրոն, Շառլ Միշել․ այս երեք մարդիկ են Ալիևին Արցախը հայաթափելու մանդատ տվել․ Նահապետյան (տեսանյութ) Ֆինլանդիան մինչև 2027 թվականի գարունը 300 միլիոն եվրո օգնություն կհատկացնի ՈւկրաինայինԵթե չլինեն այս երթերը դա կնշանակի որ մեր ժողովուրդը համակերպվել է իր դառը ճակատագրի հետ Պուտինի՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, ասել է ՊեսկովըԵրբեք չեն կարող մեզ ստիպել մոռանալ մեր պատմությունը. Քաղաքացի Լիբանանի իշխանությունները ցանկանում են երկարաձգել Իսրայելի հետ հրադադարըԱրևմուտքում հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետևանքների մասինՄահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. 168.amԻրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր՝ ԱՄՆ-ը 29 նավ է կալանելՁախողում և ոսկե մեդալ․ Աննա Ամրոյանի արդյունքը ԵԱ-ում ԵՄ-ն պետք է B պլան ունենա էներգետիկ ճգնաժամի դեպքում. Հունաստանի վարչապետ ՄիցոտակիսՀայկական պետությունն այսօր բռնազավթված է, օկուպացված է այլոց կողմից դրված խամաճիկների ձեռքերում Ֆրանսիայից եկել ենք, որ ամբողջ ընտանիքով մասնակցենք ջահերով երթին. Քաղաքացի Նիկոլին ընտրելու դեպքում Զեյնաբի երգերի տակ տաշի-տուշի եք անելու. ՇարմազանովՆԱՏՕ-ի երկու երկիր նախատեսում է միջուկային զորավարժություններ անցկացնել Բալթիկ ծովի վրայովՄենք մեր ուժը դեռ չենք գիտակցում, բայց անպայման հաղթելու ենք. ՔաղաքացիՖրանսիան և Լեհաստանը միջուկային զորավարժություններ կանցկացնեն. Բագրատ Սրբազանը կմնա կալանքի տակ (տեսանյութ) Բոլոր հայերը պարտավոր են իրենց ազգին չուրանալ. Քաղաքացի Ֆոն դեր Լեյենի՝ Թուրքիայի մասին խոսքերը ցույց տվեցին ԵՄ-ի անզորությունը․ քաղաքագետԱմենաքիչ «սյուրպրիզը» մեր ցուցակում էր․ սուտ է՝ թե մեր թիմը փլուզվում է․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս 300 հազար դրամ սոցաջակցություն կտրամադրվի Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի միջուկային զենքի ներմուծման և պահպանման թույլատրման նախաձեռնությունը
Ամենադիտված