Ադրբեջանը առևտրի և զբոսաշրջության գրասենյակ է բացել Թել Ավիվում
ԱշխարհԻսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց Ադրբեջանը Թել Ավիվում առեւտրի եւ զբոսաշրջության գրասենյակ է բացել:
Զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ գրասենյակի բացումը նախնական քայլ է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման ուղղությամբ, փոխանցում է Jpost-ը:
2020 թվականին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 200 միլիոն դոլար էր՝ առանց նավթի մատակարարումների: Իսրայելական ընկերությունները ներկայացված են Ադրբեջանում տարբեր ոլորտներում՝ ճանապարհաշինությունից մինչեւ հեռահաղորդակցություն եւ բժշկություն: