Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել և լքել երկիրը
Աշխարհ
Ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հրաժարական է տվել, լքել է երկիրը և մեկնել Տաջիկստան, որտեղ նա պետք է մեկնի 3-րդ երկիր, այդ մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Չնայած լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ երկրի նախագահը լքում է երկիրը (տեսանյութը՝ այստեղ):
Ավելի վաղ Թալիբները հայտարարել էին Աֆղանստանի ողջ տարածքի վրա իրենց վերահսկողության հաստատման մասին: Թալիբններն ու Աֆղանստանի կառավարությունը բանակցություններ են վարում կառավարությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու համար: Թալիբան շարժման իշխանության հաստատման մասին լուրը լսելուն պես Քաբուլի բնակիչները փորձել են լքել քաղաքը: Նրանց ԱՄՆ ռազմաօդային ուժերն ուղղաթիռների միջոցով տարհանում են, ինչպես նաև հյուպատոսական բաժինը վիզաներ տրամադրում Քաբուլի օդանավակայանում, քանի որ ցամաքային անցակետերը թալբների վերահսկողության տակ են անցել, և դուրս գալու միակ ճանապարհը օդային ճանապարհն է:
Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ալի Ահմադ Ջալալին նշանակվել է անցումային կառավարության ղեկավարը: Լուր էր տարածվել նաև, որ առաջիկա ժամերին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին պետք է հրաժարական ներկայացնի, եթե չներկայացնի ինքնակամ, ապա 2 օրում կսպանվի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ