Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահի հետ
Աշխարհ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևի հետ:
Հանդիպման ընթացքում Բայրամովը Խովաևին տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի, հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության և կողմերի միջև առկա համագործակցության հնարավորությունների կարևորության մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից բխող դրույթների կատարման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն