ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերն Աֆղանստանից
Աշխարհ
Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից և ավարտեց ինչպես Քաբուլից խաղաղ բնակիչների տարհանման գործողությունը, այնպես էլ այդ երկրում իր ռազմական առաքելությունը, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից կարճ ժամանակ անց: Այս մասին երկուշաբթի օրը Պենտագոնում մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքենզին:
«Ես այսօր այստեղ եմ՝ հայտարարելու Աֆղանստանից մեր զորքերի դուրսբերման ավարտի և ԱՄՆ քաղաքացիներին, այլ երկրների քաղաքացիներին, ինչպես նաև խոցելի վիճակում գտնվող աֆղանցիներին տարհանելու ռազմական գործողության ավարտի մասին», - ասել է նա: Ըստ Մաքենզիի` դա նշանակում է «2001 թվականի սեպտեմբերի 11-ից կարճ ժամանակ անց Աֆղանստանում սկսված գրեթե 20-ամյա առաքելության ավարտ»:
Նա նշել է, որ Աֆղանստանում ոչ մի ամերիկացի զինծառայող չի մնացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ