Մեզ համար անսպասելի էր Վրաստանի հայտարարությունը. ԱՄՆ դեսպան
ՎրաստանՎրաստանի կառավարությունը հրաժարվել է ԵՄ ֆինանսական օգնության երկրորդ մասնաբաժնից, որը կազմում է 75 միլիոն եվրո: Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ԵՄ մակրոտնտեսական օգնությունից Վրաստանի հրաժարվելու հայտարարությունն անսպասելի է եղել Կոնգրեսի համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը: «Մեզ համար անսպասելի էր Վրաստանում՝ գործազրկության բարձր մակարդակի, կորոնավիրուսի ծանր հետևանքների և աղքատության բարձր ցուցանիշի ֆոնին, կառավարության այս հայտարարությունը»,- հայտարարել է դիվանագետը: