Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում 

Թամարա Վարդանյան. Պատմական իրականությունը մշտապես համապատասխանում է մեր ազգային շահերին

Հայաստան

Մոսկովյան «Ռուսկայա պանորամա» հրատարակչությունում լույս է տեսել հայ պատմաբան և ազգագրագետ, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի «Ադրբեջանցիներ. մի անավարտ էթնոնախագծի պատմություն (պատմա-ազգաբանական ակնարկ)» գիրքը՝ ռուսերեն լեզվով։ Այս գրքում հեղինակը դիտարկում է ադրբեջանական էթնոսի էթնոգենեզն իր ժամանակակից տեսքով և գալիս է եզրակացության, որ, ի տարբերություն ադրբեջանական էթնոսի պատմության պաշտոնական վարկածի, որն ընդգրկում է ադրբեջանական էթնոսի ծագումը սկսած «հին ժամանակներից», ադրբեջանցիներն իրականում գոյություն ունեն միայն մոտ 100 տարի և շատ երիտասարդ ազգ են, որի կազմավորումը դեռևս չի ավարտվել:

Գրքում բարձրացված թեման ակնհայտ հետաքրքրություն է առաջացրել. գիրքը ներկայացվել է «Аргументы и Факты» շաբաթաթերթի մամլո կենտրոնում, վաճառքի հանվել Մոսկվայի խոշորագույն գրախանութներում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ճապոնիայի ռուսական գրքի վաճառակետերում:

– Ի՞նչը դրդեց ձեզ գրել այս աշխատությունը:

– Ցանկությունը՝ ցույց տալ իրականությունը մարդկանց և առաջին հերթին հենց իրենց՝ ադրբեջանցիներին: Ադրբեջանական ազգի ծագումնաբանության վարկածը, որն այժմ պարտադրվում է ուղղորդված և առանց այլընտրանքի հնարավորության, թյուրիմացություն է և չի կարող դիմակայել գիտական քննադատության: Համաձայն այդ վարկածի՝ ադրբեջանական ազգը գոյություն է ունեցել դեռ վաղ ժամանակներից: Ադրբեջանցի գիտնականները նույնիսկ պալեոլիթի ժամանակաշրջանի կմախքի մեջ «հաջողացրել են տեսնել» իրենց նախնիներին՝ էթնիկ ադրբեջանցիներին: Ընդ որում, այդ գտածոները պեղվել էին Արցախի տարածքում: Իրականում ադրբեջանցիների ազգային գիտակցության գործընթացը սկսվել է միայն անցած դարի 30-ական թվականներից, երբ «վերևից» ակտիվորեն պարտադրվում էր դրա կազմավորումը:

Մինչ այդ, ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրում էին բազում ազգեր, որոնք ունեին տարբեր ինքնություն և իրենց զգում էին ոչ թե ադրբեջանցի, ինչպես այժմ ասվում է, այլ ուղղակի մահմեդականներ, որոնց մոտ գերակայում էր ցեղային ինքնագիտակցությունը: «Ադրբեջանցի» բառը ոչ ոք երբևէ չի իմացել: Այդ տարածքում բնակվել են թյուրքալեզու շիաներ, սունիներ, իրանալեզու և կովկասալեզու խմբեր, որոնք բնականաբար չունեին միասնության զգացողություն, այսինքն օժտված չէին էթնոսներին հատուկ հատկանիշներով: Ավելին՝ նրանք հաճախ պայքարում էին միմյանց դեմ կամ չէին սատարում իրար, ինչպես, օրինակ հայ-թաթարական բախումների ժամանակ՝ 1905-1906 թթ.՝ հայերի և շիաների միջև: Այդ ժամանակ շրջանի սունիները որևէ մասնակցություն չցուցաբերեցին: Ցավոք, բոլոր այդ պատմական փաստերը բացարձակապես չեն խոչընդոտում Բաքվի պաշտոնական աղբյուրներին համարել այդ բոլոր խմբերի ներկայացուցիչներին ադրբեջանցիներ:

Եթե XIX դարում ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող մարդկանց հարցնեին՝ «Ո՞վ ես», ապա նրանք կպատասխանեին՝ «Ես մահմեդական եմ այս կամ այն ցեղից», և միայն XX դարի սկզբին այս շրջանի թյուրքալեզու բնակիչները սկսեցին իրենց ներկայացնել իբրև թյուրքեր: Էթնոնիմների առատությունը չկազմավորված էթնոսի հերթական ապացույց է: Նրանց հաճախ էին անվանում «կովկասյան մահմեդականներ», «անդրկովկասյան թաթարներ», «կովկասյան թյուրքեր», ինչպես նաև կիրառվել են «փադարներ», «մուղալներ», «ղզլբաշներ» անվանումները: Հարևան ազգերի պատմական հիշողության մեջ այդ անվանումները նույնիսկ պահպանվել են: Վրացիները, օրինակ, մինչև հիմա ոչ պաշտոնապես ադրբեջանցիներին անվանում են «թաթրեբի», որը նշանակում է «թաթար», իսկ հայերն անվանում են նրանց «թուրք»:

– Իսկ ե՞րբ են «հայտնվում» ադրբեջանցիները:

– Ադրբեջանական ազգի կազմավորման մշակութային լուրջ նախադրյալներ չկային, դրան ավելի շատ նպաստեց տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի բաշխվածությունը: Արևելյան Անդրկովկասի մահմեդականների ինքնագիտակցության սահմանն անցնում էր շիաների և սունիների սահմանագծով: Սունիները գտնվում էին համապատասխանաբար Օսմանյան Թուրքիայի ազդեցության տակ, շիաները՝ Պարսկաստանի: Միայն Ռուսաստանի, իսկ հետագայում՝ ԽՍՀՄ-ի հաստատմամբ Կովկասում այդ գործընթացին հզոր խթան տրվեց, իսկ Ադրբեջանի խորհրդայնացումը լայն հնարավորություններ տվեց ադրբեջանցիների՝ սեփական ազգի կազմավորման համար: Պատճառները, մի կողմից, թուրքերի և պարսիկների հետ կապերի խզումն էր, մյուսից՝ տարածքին պաշտոնապես Ադրբեջան անվանում տալը (անվանումը վերցված է հյուսիսիրանյան Ատրպատական գավառից), որը բնականաբար նշանակում էր, որ տարածքում պետք է ադրբեջանցիներ ապրեն: Ոչ պաշտոնապես խթանվում էր նոր ժողովրդի ստեղծումը:

ԽՍՀՄ-ում պատմության առումով ընդունված էր նույնացումը, ինչպես և մնացած բնագավառներում: Բոլորը պետք է հավասար լինեին և, եթե հայերն ու վրացիները, միանշանակ հին ազգեր էին, ապա նմանապես հին պետք է դառնային նաև ադրբեջանցիները: Հենց այդ մոտեցումն առաջ բերեց իրական պատմության վայրենի և վրդովեցնող խեղաթյուրումը, որի ականատեսն ենք մենք ներկայումս:

Պալատական «գիտնական»-պատմաբանները, որոնք շատ են ցանկացած իշխանական համակարգում, սկսեցին արհեստականորեն երկարաձգել ադրբեջանցիների պատմությունը, հարմարեցնել որոշ պատմական փաստեր, որ իբր թե խոսում են ներկայիս ադրբեջանցիների տարածքում ժամանակին բնակված ազգերի էթնիկական և պատմական միասնության մասին, և սկսեցին անցյալի բոլոր պատմական գործիչների ազգությունը բնորոշել որպես ադրբեջանցի: Ընդ որում, նրանց համար բոլորովին կարևոր չէր, թե ինչպես էին վերջիններս իրենց ներկայացնում: Ադրբեջանցի էին դարձվում թյուրքերը, պարսիկները, նույնիսկ հայերը: Այդպես, XII դարի հայտնի պարսկական բանաստեղծ Նիզամի Գյանջեվին նրանք արդեն երկար ժամանակ համարում են էթնիկ ադրբեջանցի: Ավելին՝ պատմության հայտնի խեղաթյուրող Զ. Բունիաթովը, ադրբեջանցիների «ալբանիզացիայի» վարկածից օգտվելով, ադրբեջանցի դարձրեց հայ միջնադարյան այնպիսի հայտնի գործիչների, ինչպիսիք էին Մովսես Կաղանկատվացին (X դ..), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), ինչպես նաև Մխիթար Գոշը (XII-XIII դդ.):

– Ենթադրենք, մենք իմացանք, որ ադրբեջանցիները երիտասարդ ազգ են, ի՞նչ է այդ փաստից բխում:

– Առաջին հերթին, դրանով հարստացվում են տարածաշրջանի պատմության մասին գիտելիքները, երկրորդը՝ կուզենայի նշել, որ պատմության օբյեկտիվ ընկալումը ոչ մի կերպ չի նվաստացնում որևի ազգի. երիտասարդ ազգ չի նշանակում «վատ» ազգ: Ընդհանրապես, «լավ»/«վատ» բնորոշումները գիտական չեն և անընդունելի:

Մյուս կողմից, այս փաստերն իմանալը, հանգեցնում է մեզ համար կարևոր որոշակի եզրակացությունների: Նշեմ դրանցից մեկը. ազգի կազմավորման համար 100 տարին կարճ ժամանակահատված է, և կազմավորման գործընթացը ավարտված չէ: Դա նշանակում է, որ ադրբեջանական ազգի մեջ այժմ փորձ է արվում ներգրավել նաև այլ էթնիկ խմբեր, որոնք չեն ընկալում իրենք իրենց որպես ադրբեջանցի: Այդպիսի խմբերի «ադրբեջանացում» տեղի է ունենում թաթերի, թալիշների, լեզգիների հետ: Չի կարելի բացառել, որ այդպիսի խմբերից որոշները չեն կամենա ադրբեջանական էթնոնախագծին մասնակցել, և կստեղծվեն նոր հականախագծեր։

– Արդյո՞ք ձեր աշխատանքն ուղղված չէ ադրբեջանցիների դեմ: Չե՞ք փորձում որևէ կերպ նվաստացնել նրանց:

– Հստակ կարող եմ ասել՝ իմ աշխատանքը հակաադրբեջանական չէ: Այն ուղղված է ոչ թե այդ ազգի ներկայացուցիչների, այլ պատմության խեղաթյուրման դեմ: Ես տեսնում եմ խնդիրը և ուզում եմ ցույց տալ այն:

Հետաքրքիր է, որ Արևմուտքում նույնպես գիտնականներ կան, որ աշխատում են նույն տեսլականի շրջանակներում, ինչ ես: Նրանց մոտեցումներին կարելի է ծանոթանալ իմ գրքի էջերից: Ադրբեջանական կողմը, սակայն, առավել ցավագին և վրդովված է արձագանքում հենց հայ պատմաբանների նման աշխատանքներին: Բոլոր իմ թեզերը, որ տեղ են գտել գրքում, գիտականորեն ապացուցված են փաստերով և աղբյուրներով: Բացի այդ, իմ աշխատանքի գրախոսները եղել են այլ երկրների գիտնականները. նրանք հայ չեն և չունեն որևէ նախադրյալներ՝ այս կամ այն կողմն ընդունելու: Այն, որ նրանք համամիտ են իմ աշխատանքի հետ, վկայում է իմ օբյեկտիվության մասին:

Ես միշտ աշխատել եմ հանուն պատմական իրականության: Երբ ԵՊՀ-ում բանախոսություններ են լինում պատմագրության վերաբերյալ, ես միշտ ասում եմ. «Գրեք իրականությունը, այն մշտապես համապատասխանում է մեր ազգային շահերին»։

– Եվ վերջին հարցը. դուք ծրագրո՞ւմ եք թարգմանել գիրքը հայերեն և հրապարակել այն հայ ընթերցողների համար:

– Գիրքը հրապարակել եմ ռուսերեն, քանի որ վերջին տարիներին ադրբեջանական ազգի կեղծված պատմությունը լույս է տեսնում հենց ռուսերենով, ուստի հարկ գտա պատասխանել նույն լեզվով: Այնուամենայնիվ, նախատեսվում է գիրքը թարգմանել և հրապարակել ոչ միայն հայերենով, այլև անգլերենով:

Զրույցը վարեց Անդրեյ Եպիֆանցեվը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված