Ավելի վատին սպասեք, շատ ավելի վատ է լինելու. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՔաղաքականԱվելի վատին սպասեք, ընդ որում՝ ոչ միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ. երբ դատախազը իրեն համարում է իշխանության մաս, էլ ի՞նչ եք սպասում, շատ ավելի վատ է լինելու։
Այս մասին այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին և դատարանում տեղի ունեցողին։
Անդրադառնալով նրան, որ իր իշխանության օրոք ևս հնչել են մեղադրանքներ, որ դատավորներին պատվերներ են տրվել, քաղբանտարկյալներ են եղել, Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ դուք հավասարության նշան եք փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջողվի, որովհետև դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ մեղադրեին պատվեր տալու մեջ։ Չկար այդպիսի բան»։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի