Հունվարին ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր․ ՊԵԿ նախագահ
Քաղաքական
Տարին սկսում ենք լավ արդյունքներով՝ 2026 թվականի հունվարին հարկ վճարողների հետ համատեղ ապահովել ենք 251 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. հունվարի համեմատ ավելի է 18.1 մլրդ դրամով կամ շուրջ 8 %֊ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Միաժամանակ, նույն ամսում հարկ վճարողներին վերադարձվել է 25.2 մլրդ դրամ գումար, ինչը 2025 թ. հունվարի համեմատ ավելի է 4.6 մլրդ դրամով կամ 22.3 %֊ով։
Շնորհակալ ենք բոլոր պատասխանատու հարկ վճարողներին՝ վստահության և օրինապահ մոտեցման համար։ Միասին շարունակում ենք կառուցել ավելի կանխատեսելի և արդար հարկային միջավայր»,- գրել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի