2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել Մատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստ Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում Շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր Գրիգորևը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր 

«Նոր» Հայաստանի իշխանություններն աղավաղում են իրավունքի և արժեքների իրական բովանդակությունը. Կանադահայոց թեմի առաջնորդ

Բլոգոսֆերա

Հայ Առաքելական Եկեղեցու  Կանադահայոց թեմի առաջնորդ  Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը հայ իրավաբաններին.

«Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։

Ցավով և խոր մտահոգությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների մի շարք պետական որոշումներ և նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ազգային, սահմանադրական և հոգևոր հիմնարար արժեքներին, մինչ օրս չեն արժանացել համարժեք հրապարակային կամ մասնագիտական իրավական գնահատականի։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների ազատ տեղաշարժի սահմանափակմանը և նրանց մասնակցության խոչընդոտմանը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։ Սրանք վարչական կամ ընթացակարգային բնույթի հարցեր չեն, այլ ուղղակիորեն առնչվում են խղճի ու կրոնի ազատությանը և Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որ խղճի, կրոնի և միավորման ազատությունները չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու իրավունքների միջազգային սկզբունքը հստակորեն ամրագրում է, որ պետության պարտականությունն է ոչ թե վերահսկել այդ ազատությունները, այլ ապահովել դրանց լիարժեք և արդյունավետ իրացումը։

Այսօր, սակայն, «նոր» Հայաստանի իշխանությունները ավանդական քրիստոնեական արժեքների նսեմացումը ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպանություն՝ աղավաղելով իրավունքի և արժեքների իրական բովանդակությունը։

Պետությունը փորձում է Եկեղեցուն վերաբերվել որպես վարչական կամ գործադիր մարմնի՝ խախտելով նրա ներքին ինքնավարությունը և խոչընդոտելով համաեկեղեցական նշանակություն ունեցող ժողովի գումարումը։ Հոգևորականներին առաջադրվում են անհեթեթ և իրավական հիմքերից զուրկ մեղադրանքներ՝ ներեկեղեցական որոշումները չկատարելու կամ դրանք դատական ատյանների միջոցով կասեցնելու պատրվակով։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ունի բազմադարյա ինքնուրույն գոյություն և երբեք չի հանդիսացել պետական կառույց կամ ենթակա մարմին։

Այս իրողությունների հետևանքով համաեկեղեցական ժողովը այսօր ստիպված է գումարվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Դա պայմանավորված է իշխանական միջամտությունների իրական վտանգով։ Մինչդեռ այդ ժողովում պետք է քննարկվեն բացառիկ կարևորության հարցեր, առնչվող Հայ Առաքելական Եկեղեցու ներկային և ապագային։

Քրիստոնեական ավանդությունը հստակ է այս հարցում. «Որտեղ արդարություն չկա, այնտեղ իշխանությունը վերածվում է բռնության»։ Եկեղեցական հայրերի այս ուսմունքը արդարությունը ներկայացնում է ոչ թե որպես բարեմաղթանք, այլ՝ որպես իշխանության օրինականության սահման։ Հայ իրավական և փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հստակ ձևակերպում է նույն սկզբունքը՝ նշելով, որ օրենքը կոչված է պաշտպանելու թույլերին ուժեղներից, այլ ոչ թե դառնալու ուժեղների գործիքը՝ թույլերի դեմ։

Այսօր, սակայն, երբ իրավաբանական խնդիրները վերաբերում են առավել խորքային և համազգային նշանակություն ունեցող հարցերի՝ Եկեղեցու ազատությանը և ինքնավարությանը, հոգևորականների հիմնարար իրավունքներին, ինչպես նաև պետական մակարդակով եկեղեցական գույքի վաճառքի կամ նվիրատվության մտահոգիչ նախաձեռնություններին, նկատվում է անհասկանալի լռություն։ Այդ լռությունը նման իրավիճակներում, կամա թե ակամա, ընկալվում է որպես համաձայնություն կամ մասնագիտական և բարոյական պատասխանատվությունից խուսափում։

Իրավաբանը միայն իրավական նորմեր կիրառող մասնագետ չէ։ Նա նաև արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական խիզախության կրողն է։ Ինչպես կրկին ընդգծում է Մխիթար Գոշը, արդար դատաստանը սկսվում է խղճից, այլ ոչ թե հրահանգից։

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները այս ուղերձը կընդունեն որպես կոչ՝ վերաիմաստավորելու իրենց մասնագիտական պարտավորությունները և դրանք վերածելու հետևողական ու գործնական քայլերի՝ ի պաշտպանություն այն արժեքների և իրավունքների, որոնք այսօր վտանգված են Մայր Հայրենիքում։

Օրհնությամբ՝

Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՄատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններում
Ամենադիտված