21-ամյա վարորդը Nissan-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին
Արտակարգ Պատահար
Փետրվարի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած NIssan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պաշտպանիչ հատվածին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան