Ընդդիմությունը մտադիր է վերսկսել փողոցային ակցիաները․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է․
««Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վիժեցնեն Հայաստանի «պարտվողական» օրակարգը։ Նա կասկած է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ հայանպաստ փաստաթուղթ է պատրաստվում, բանագնացները ոչ թե դիվանագիտական կապեր հաստատելու շուրջ են բանակցում, այլ՝ փաստաթղթի․ «Ուստի օր առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին, վիժեցնել պարտվողական օրակարգը, եթե սպասենք հաջորդ ընտրություններին, հնարավոր է Հայաստան չլինի»։
Մեր լրագրողի հարցին, թե երբ են մեկնարկելու հեռացնելու գործընթացը, Սաղաթելյանը վստահեցրել է՝ շուտով, ժողովրդին էլ կոչ է արել ինքնակազմակերպվել։ Որոշ տեղեկություններով, ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները»։