Ուկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչու Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը Հայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորությունները Կոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կա Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբ Վետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է ԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումը Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասին 

Բարձր ենք գնահատում ՀՀ-ի տնտեսական զարգացմանն օժանդակելու գործում Ֆրանսիայի հանձնառությունը

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,  թանկագին Էմանուել,

1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ: 

Այսպիսով, հարյուրամյակների պատմություն ունեցող և Ֆրանսիայի հայ համայնքի առկայությամբ ամրապնդված հայ-ֆրանսիական առնչություններն ու բարեկամությունը հետագա զարգացման  միջպետական շրջանակ ձեռք բերեցին։ 

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է առանձնաշնորհյալ  հարաբերություններ հաստատել՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության և կանոնավոր բարձրաստիճան շփումների, խորհրդարանական ակտիվ փոխգործակցության և ապակենտրոնացված գործընկերության վրա, ինչպես նաև բազմաոլորտ համագործակցություն զարգացնել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ բնագավառներում։ 

Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։  

Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ  անդամի համար բացառիկ նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականի աշնանը Երևանում անցկացնելը, որի շրջանակում առանձնահատուկ պատիվ էր նաև Ձեզ հյուրընկալել մեր երկրում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որը կրթության բնագավառում մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի ձեռքբերումներից է և առանցքային դերակատարություն ունի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում,  իր արժեքավոր ներդրումն է բերում նաև մեր երկրում Ֆրանկոֆոնիայի տարածմանը։  

Բարձր ենք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու գործում Ֆրանսիայի արժեքավոր հանձնառությունը, որն արտացոլված է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում և սահմանում է առաջիկա հինգ տարիներին ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում մեր երկկողմ համագործակցությունը միանգամայն նոր որակի և մակարդակի բարձրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Ի դեպ, Ֆրանսիայի հետ համակողմանի համագործակցության խորացմանը տրվող կարևորությունն առաջին անգամ հատուկ ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում։  

Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների պատմության մեջ առանձնակի նշանակություն ունեն Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը և Ապրիլի 24-ը Ձեր նախագահական հրամանագրով Ֆրանսիայում Հիշատակի ազգային օր ոգեկոչելը: Այս քայլով Ֆրանսիան հերթական անգամ ի ցույց դրեց իր համերաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև խորին նվիրվածությունը համամարդկային արժեքների հանդեպ: 

Ֆրանսիան մշտապես ուշադիր և հետամուտ է Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հստակ դիրքորոշումները և  համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև Ձեր վճռական ջանքերն ու հանձնառությունը պատերազմի սանձազերծած աշխարհաքաղաքական և հումանիտար խնդիրներին դիմագրավելու, ներառյալ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների`  Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝  արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ։

Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնք, վստահ եմ, մեր համատեղ ուժերով, շարունակելու են խորանալ և ընդլայնվել` լուսավոր նոր էջեր բացելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմության մեջ՝ ի հարատևումն հայ-ֆրանսիական եղբայրական բարեկամության:  

Ձեզ առաջիկայում հանդիպելու և մեր պարբերական քննարկումները շարունակելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի ՀանրապետությունԱրսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. ԱբրահամյանՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարվածԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել «Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութըԻրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել ՓաշինյանըԱլեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով
Ամենադիտված