Միայն մեկ օրում պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ 4 վարչության պետ
Քաղաքական
ՀՀ զինված ուժերում կարեւոր պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաներ ազատվել են պաշտոններից։
Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնանկ են արվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանը, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանը, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանը։
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ստորագրել է բոլոր 4 հրամանագրերը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ