Վրաստանում հաջակցություն Ուկրաինայի երթ է անցկացվում (տեսանյութ)
ՏեսանյութերԱյս պահին Վրաստանում մեծ թվով մարդիկ երթ են իրականացնում` իրենց աջակցությունը հայտնելով Ուկրաինային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին հանրապետությանը Ռուսաստանից վտանգ չի սպառնում։
«Հիմնվելով մեր հետախուզական ծառայությունների տեղեկությունների վրա՝ ես հիմք չունեմ կարծելու, որ այսօր մեզ վտանգ է սպառնում (Ռուսաստանի Դաշնությունից,- նշում է ՏԱՍՍ-ը)»,- չորեքշաբթի ասել էր Ղարիբաշվիլին՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողի հարցին։
Նա նաև ասել էր, որ Ուկրաինայի հետ կապված իրավիճակի ֆոնին երկրի ղեկավարությունը գործելու է բացառապես ազգային շահերից ելնելով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից