Մերկասառույցի պատճառով Գեղարքունիքում բախվել են Mitsubishi-ն ու Toyota-ն․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Մարտի 9-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչը՝ 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևորը՝ Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկսառույցն է եղել, և միայն վթարից 40 րոպե անց են Սևանի ճանշինի աշխատակիցներ եկել ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքները։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ