Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
ՏեսանյութերՖրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքի իր էջում՝ տեղադրելով տեսանյութ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում՝ Փարիզում: Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:
Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից