«Երբեմն ես մտնում եմ լոգարան և լաց եմ լինում». Մեգան Ֆոքսը պատմել է մայր լինելու բարդության մասին
ԱյլԴժվար է հավատալ, բայց դերասանուհի Մեգան Ֆոքսն ունի 3 երեխա։ Glamour ամսագրին տված հարցազրույցում նա հայտնել է աշխատանքի հետ համատեղելու երեխաների խնամակալության բարդությունները։
«Երբեմն ես մտնում եմ լոգարան և լաց եմ լինում, խնդիրը ճնշման մեջ չէ այլ նրանում, որ ես մշտապես հեռու եմ գտնվում իմ երեխաներից․ ես չեմ հասցնում նրանց տանել դպրոց կամ անցկացնել նրանց հետ բավականաչափ ժամանակ, քանի որ գործի բերումով հիմնականում շրջագայում եմ․ շատ կուզենայի նրանց վերցնել հետս շրջագայության, սակայն դա անհնար է»,- հայտնել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Մեգանը ամուսնացել է դերասան Բրայան Օստին Գրինի հետ և ունեցել 3 երեխա, իսկ 2020 թվականին ամուսնալուծվել․ այժմ դերասանուհին ամուսնություն է պլանավորում երաժիշտ Մածին Գան Քելլիի հետ։