Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Քաղաքական
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»:
Ռոբերտ Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է