Աբովյանում մեքենան բախվել է պատին, ինչից հետո հրդեհ է բռնկվել. ամուսինները հոսպիտալացվել են
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 17 տան պատին, հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել և բնակիչների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը:
Կայքի տեղեկություններով՝ տուժածները ամուսիններ են, որոնք «Աբովյան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին