Սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Հովիկ Աղազարյանին. ArmDaily.am
Քաղաքական
ArmDaily.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ։
Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ կայքի հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աղազարյանից, ով ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ միջադեպ եղել է։
«Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասաց Աղազարյանը։
Հարցին՝ արդյոք այդ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են», Աղազարյանը պատասխանեց. «Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»։
Ինչ վերաբերում է շշով իրեն հարվածելուն՝ պատգամավորն ասաց, որ նման բան չի եղել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ