Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Right
Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիրը ստորագրել է դեկտեմբերի 28-ին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի ԲԴԽ-123-Ո-409 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ի ԲԴԽ որոշմամբ՝ դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ ԲԴԽ-ն դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ դատավորի թափուր պաշտոնում նշանակման համար առաջարկել էր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանի թեկնածությունը։


















































Most Popular
Thanks to 129 million drams of donation from Karen Vardanyan, 17 new musical instruments were provided to the Armenian National Philharmonic Orchestra