Ձվարանների քաղցկեղի 11 նշան, որոնք դուք կարող եք անտեսել Ինչպիսին պետք է լինի իդեալական ճնշումը ըստ տարիքային խմբերի Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ) Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Առաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն 

Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Հասարակություն

Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կապված ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում մարդկանց բռնությունների ու խոշտանգումների ենթարկելու հետ, որոնք, ըստ հայտարարության, վերջին ամիսներինվ հասել են  աննախադեպ ծավալների։ Հայտարարությունը՝ ստորև․ «Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնության որևէ դեպք, ապա 2023 թվականի առաջին կիսամյակում եղել է երեք նման դեպք: Ընդ որում, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած առաջին դեպքից հետո կարող էր տպավորություն ստեղծվել, որ դա բացառություն է, ապա երկրորդ ու երրորդ դեպքից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոստիկանական անպատժելիության աճող միտման հետ: Միաժամանակ, բավականին մեծացել է իրավապահների կողմից կասկածյալների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների մասին արժանահավատ ահազանգերի քանակը: Համատարած են դարձել դեպքերը, երբ ահազանգեր ենք ստանում բերման ենթարկված անձանց ծեծի, վիրավորանքի, հոգեբանական ճնշումների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, անգամ մարմնի տարբեր մասերին ծխախոտ հանգցնելու և խոշտանգման այլ դրսևորումների մասին։ Առավել ուշագրավ է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների և նախագահի կողմից Տիգրան Առաքելյանի նկատմամբ խոշտանգման մասին արժանահավատ հաղորդումը, որում Տ․Առաքելյանը պատմում է խոշտանգման ընթացքի մասին այնպիսի մանրամասնություններով, որոնց հավաստիությունը հեշտ է պարզել քննությամբ: Վերջին շրջանում ոստիկանական բռնությունների ինտենսիվությունն այնքան է շատացել, որ որոշ դեպքեր (Դիլիջանի ՔՀԲ-ի պետի, «Պոլիգրաֆի», Երևանի գինու օրերի) տեղի են ունեցել տեսախցիկի տեսադաշտում, և այդ տեսանյութերը հասանելի են դառնում նաև հանրությանը։ Նշված բռնությունների փաստերով չի իրականացվում անհապաղ և արդյունավետ քննություն, քննչական և դատախազական մարմինները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում բռնություններ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, որի հետևանքով ավելի է ամրանում անպատժելիությունը և նվազում է հանրության վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ, որը որոշ չափով բարձրացել էր 2018 թվականին։ Հասարակական կազմակերպությունների մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանում փորձ է արվում ոստիկանության նկատմամբ հարգանքը կառուցել ոչ թե հանրությանը արդյունավետ ծառայելու, այլ վախի մթնոլորտ ձևավորելու արդեն ձախողված փորձի հիման վրա։ Նման քաղաքականությունը և «բարեփոխումներ» անվան ներքո իրավապահ մարմինների անպատժելի վարքագիծը անընդունելի է ոչ միայն ժողովրդավարական և պետության արժեքների ու սկզբունքների տեսանկյունից, այլև ուղղակի հակասում է 2018 թ․ թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքացիների ակնկալիքներին։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ոստիկանական բռնությունները տեղի են ունենում հանցավորության դեմ պայքարի անկարողության ֆոնին: Որպես օրինակ՝ վերջին ամիսներին Իտալիայի և Վրաստանի իրավապահների բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ Հայաստանում տոննաներով ծանր թմրանյութեր (կոկաին, հերոին և այլն) են շրջանառվում: Սակայն Հայաստանի իրավապահները, ի զորու չլինելով բացահայտել տոննաներով ծանր թմրանյութերի շրջանառման դեպքերը, բռնություններով զուգորդվող գործողություն կատարեցին «Պոլիգրաֆ» ակումբում առնվազն 40 հոգու նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերեցին ընդամենը 3․6 գրամ թեթև թմրանյութ (մարիխուանա): Հատկանշական է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումը հաճախ կատարվում է զուտ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու և դրանով հանցագործությունը «բացահայտված» որակելու նպատակով: Այդ քրեական գործերը, որպես կանոն, հետագայում փակուղի են մտնում և դատարան չեն հասնում, քանի որ ոստիկանական համակարգը ծառայողներին խրախուսում է «բացահայտելու» և ոչ ապացույցներ հավաքագրելու համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանցագործություն համարվող խոշտանգման մեթոդով հնարավոր չէ արդյունավետ պայքարել այլ հանցատեսակների դեմ: Ավելին, սա գալիս է վկայելու, որ բռնությունները հաճախ արդյունք են հանցագործությունների դեմ պայքարի անկարողության ու անճարության: Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական բռնությունները, հայտարարում ենք, որ դրանք հետեւանք են ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական մեծամասնության անգործության, ոստիկանության համակարգում խոստացված, բայց թերի իրականացված բարեփոխումների: Այս հանցագործությունների սովորական դառնալու սարսափելի միտումը եւ դինամիկան կասեցնելու նպատակով պահանջում ենք՝ 1. Արդյունավետ, անհապաղ և թափանցիկ քննություն կատարել իրավապահների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին, հեռացնել իրավապահ մարմիններից նման գործողություններով աչքի ընկած և նրանց հովանավորող աշխատակիցներին։ 2. Ոստիկանական և իրավապահ այլ մարմիններում իրականացվող ատեստավորման սահմաններում բացի մասնագիտական գիտելիքներից ստուգել նաև ծառայողների բարեվարքությունը (գույքի ծագման օրինականությունը, կապերն ու շահերը), ինչպես նաև վերաբերմունքը բռնության նկատմամբ: 3. Ստեղծել խոշտանգումների մասին ահազանգերի արձագանքման ու քննության, ինչպես նաև ահազանգողների պաշտպանության ու խրախուսանքի մեխանիզմներ: 4. Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները: 5. Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ: 6. Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը»: «Իրազեկ քաղաքացիների միավորում» «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ Հայաստանի հելսինկյան ասոցիացիա Հանրային լրագրության ակումբ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախձեռնությունների աջակցման կենտրոն Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ «Էկոլուր» ՀԿ Փինք իրավապաշտպան ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ Քաղաքականության հետազոտական կենտրոն Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Գորիսի մամուլի ակումբ Մարդու իրավունքների տուն Երևան «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ «Տաթևիկ» բարեգործական ՀԿ «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձվարանների քաղցկեղի 11 նշան, որոնք դուք կարող եք անտեսել Ինչպիսին պետք է լինի իդեալական ճնշումը ըստ տարիքային խմբերի Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ) Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարներըՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվելԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղելԻրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ) Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ) Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, առաջին դասարան է գնացել (տեսանյութ)«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումը
Ամենադիտված