Հուսիտները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավի վրա
World
Եմենի հուսիտներն առաջին անգամ Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից դեկտեմբերի 31-ին իրենց ռազմածովային ուժերի վրա հարձակման: Այս մասին չորեքշաբթի օրը՝ հունվարի 10-ին, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հուսիտներ կողմից վերահսկվող «Al Masirah» հեռուստաալիքի եթերում։
Հայտնի է դարձել, որ «Անսար Ալլահ» շարժման հարձակումը նավի դեմ իրականացվել է բալիստիկ և հականավային հրթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով։
«Եմենի ԶՈւ ռազմածովային ուժերը, հրթիռային ուժերը և անօդաչու ինքնաթիռները համատեղ գործողություն են իրականացրել՝ օգտագործելով մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և հականավային հրթիռներ»,- ասել է Սարիան։


















































Most Popular
Thanks to 129 million drams of donation from Karen Vardanyan, 17 new musical instruments were provided to the Armenian National Philharmonic Orchestra