Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

Բուհերում տիրող աղետալի վիճակն ու փաշինյանական նոր «բարեփոխումները»․ ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում բուհերի մասին նոր օրենքի նախագիծը (տեսանյութ)

Հրապարակումներ

Փաշինյանական աղմկահարույց «բարեփոխումներից» մեկը, որով առաջարկվում է բուհերին միավորելու և ձուլելու քողի տակ մայրաքաղաքից «վռնդել» բոլոր պետական ու մասնավոր բուհերին ու ուսանողներին անորոշության մեջ թողնել։

ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը։ Ավելի կոնկրետ ասված՝ այն բոլոր բուհերը, որոնց ուսանողների թիվը՝ անկախ ռեսուրից ու ֆակուլտետների քանակից, եթե չունեցավ 4000 և ավելի ուսանող՝ միանշանակ պիտի ձուլվի մեկ այլ բուհի կամ վերանա։

Եվ սա այն դեպքում, երբ ուսանողների դիմելիության խնդիրը վերջին 5-6 տարում ունի շատ խորքային պատճառներ՝ սոցիալականից մինչև բուհերի տված մասնագիտական գիտելիք-աշխատաշուկա առաջարկ-պահանջարկի դիսոնանս և արտագաղթ, այս գործոնները, պարզվում է, կառավարության խնդիրը չեն, լուծելիք հարցը «փաշինյանական բարեփոխումների օրակագում» շենքագույքային հարցերն են։

Այսպիսով՝ ԿԳՄՍ-նոր օրինագծի պահանջով վտագնված են Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան համալսարանը, Ագրարայինը, Ֆիզիկական կուլտուրայի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտները, Կոնսերվատորիան, Գեղարվեստի և Պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերի լինելիությունը, հարյուրամյա բուհերը կփակվեն:

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը շատ խնդրահարույց և ռիսկային է համարում բուհերի կրճատման կամ միավորման մասին նախագիծը։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագծի մութ կողմերին, Մխիթարյանն առաջնահերթ ընդգծեց, որ այս նախագիծը օրգանական կապով շարունակում է մեր երկրում վերջին տարիներին սկիզբ առած գլոբալ փոփոխությունները, այսինքն՝ սա ծրագրված գործողություն է՝ երկարաժամկետ նպատակով։

Մխիթարյանը հիշեցրեց Բրյուսովի պետական համալսարանում, Կոնսերվատորիայում տեղի ունեցած միաձուլման որոշումների ու դրանց դեմ ընդդվզումների դեպքերը, երբ փորձ արվեց միավորել համալսարանները։ Այդ ժամանակ, սակայն, ուսանողությունը ոտքի կանգնեց, նրանց ձայնը լսելի դարձավ ու կասեցվեց բուհերի միավորման գործընթացը։

«Կարծում եմ՝ որոշում կայացնողները ի սկզբանե մտածել են բուհերի փակման ամբողջ գործընթացը սղղացնել «օրենքի հիման վրա ձեւակերպումով»։ Չափանիշ են դարձրել 4000 ուսանողի թիվը, որը ռացիոնալ պատճառներով շատ բուհերի համար իրատեսական չէ։ Ըստ էության, ՀՀ-ում ընդամենը 3-4 համալսարան կա, որը 4000 ուսանող ունի և դրա համար ունեցել է գույքային պայմաններ և ֆակուլտետներ»,- ասաց նա։

Այս նախագիծն առավել վտանգավոր է մարզային համալսարանների համար։ Մարզային ոչ մի բուհ 4000 և ավելի ուսանող չունի, վստահեցնում է կրթության փորձագետը։ Այս նախագիծը վերջակետ է դնում Գյումրիի, Վանաձորի և մի շարք այլ մարզերում գտնվող մարզային համալսարանների պատմությանը։ Մխիթարյանը զգուշացնում է մի շարք այլ ռիսկերի մասին ևս, որոնք թաքնված են այս օրենքի հետևում։

«Այստեղ մեկ այլ քողարկված կետ էլ կա․ այս նախագիծը տարածվում է հայստանյան արվեստի բուհերի վրա ևս՝ ԵԹԿՊԻ-ի, ՀԳՊԱ-ի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, իսկ դրանք յուրաքանչյուրն ունի մոտավորապես 1000 ուսանող։ Եվ վտագն այն է, որ եթե անգամ որոշում ընդունվի միավորել արվեստի բոլոր 3 բուհերը, ապա այդ դեպքում էլ 3 համալսարաններն, ընդհանուր վերցրած, չեն ունենա 4000 ուսանող․․․ »,- հանգամանորեն բացատրեց փորձագետը՝ ակնարկելով, որ խնդիր է դրված վերացնել Հայստանում մշակութային կրթությունը։

Կրթության ոլորտի փորձագետը նաև ընդգծեց՝ սրա պատճառով, լավագույն դեպքում, ՀՀ-ում 2-3 ուսումնական հաստատություն կմնա։

Ատոմ Մխիթարյանը նաև ներկայացրեց բուհերում տիրող աղետալի իրավիճակը։ Վերջին տարիներին, միասին վերցրած, բուհերում ուսանողների թիվը կրճատվել է 15%-ով։

Դրա ֆոնին էլ ավելի շատ նվազել է պրոֆեսորադասախոսական կազմը։ Մխիթարյանի կարծիքով՝ այն քաղաքականությունը, որը վարում է ՀՀ ներկայիս իշխանությունը, բնավ միտված չէ ուսանողների շրջանակներում կրթության նկատմամբ սերն ավելացներուն։ Ավելին՝ այս նախագծի արդյունքում խոշորացույցի տակ են հայտնվելու ոչ միայն պետական բուհերը, այլև՝ ոչ պետական բուհերը ևս։
Ի՞նչ է ստացվում․ այսպիսով փորձ է արվում ոչ պետական բուհերը վռնդել ՀՀ-ից։

«Ոչ պետական բուհերն անհանգստանալու կարիք ունեն, որովհետև այս օրենքի նախագծով պարտադրվում է, որպեսզի ոչ պետական բուհերը ևս իրենց գործունեությունը չծավալեն մայրաքաղաքում։ Սա հակասահմանադրական դրույթ է․ ոչ ոք իրավունք չունի արգելելու որևէ տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը ծավալել այստեղ կամ այնտեղ, բայց դա ամրագրված է այս օրենքով»,- շեշտեց նա։

Այս խնդրահարույց նախագծի պատճառով հարցականի տակ են հայտնվում նաև այն բուհերի գործունեությունները, որոնք միջպետական պայմանագրով են իրենց աշխատանքն իրականացնում մարաքաղաքում։

«Օրինակ Ֆրանսիան, ՌԴ-ն կամ էլ ԱՄՆ-ն, որոնք այստեղ բուհեր ունեն, կարող են իրենց համալսարանները տեղափոխել հարևան երկրներ»,- ասաց նա։


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ 

 

Սիլվի Մուրադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված