Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական
ՔաղաքականԲաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունը ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210:
Նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչո՞վ են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,-ասել է Ուշակովը։