Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինն ու Էրդողանը զրույցում հաստատել են Կազանում BRICS-ի գագաթնաժողովի իրադարձությունների ժամանակ առանձին հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը։
Կողմերը նաև քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը։
«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)