Բա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա Հովսեփյան
Blogosphere
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ունեմ մեկ երեխա` բազմազավակ չեմ, չունեմ հաշմանդամություն, նպաստառու չեմ, որ 30տոկես զեղչ ունենամ, հերոս չեմ, ուսանող չեմ և 15 տոկոս զեղչ չունեմ, գտնվում եմ մայրության արձակուրդում ու չեմ աշխատում:
Ու ի՞նչ, տանից դուրս չգա՞մ:
Հաշմանդամույուն ունեցող անձին` 1, 2 կարգ, անվճար երթևեկություն: Էս տրանսպորտո՞վ:
Հերոսները - խնդրում եմ հստակեցնեք էս պահը, օրինակ նախկին ԱԻՆ նախարարը, որ հիմա ՔՐ գործով է անցնում, ինքն էլ է ձեր հերոսը, այ բայց իրական հերոսները հերոս չեն:
և այսպես շարունակ ...
Լավ, ինչպես պապս էր ասում ` ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին:
Գամ իմ դարդերին ...
Բա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն»։


















































Most Popular
Thanks to 129 million drams of donation from Karen Vardanyan, 17 new musical instruments were provided to the Armenian National Philharmonic Orchestra