Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների վարորդներին ստիպել են ավտոբուս վարել և արդեն երկու վթար կա. Չախոյան
ՀասարակությունՀանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսագրություն է հրապարակել թիվ 61 երթուղու ավտոբուսը վարող Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» աշխատակցի հետ կատարած տեսաձայնագրությունը։ Վարորդը հայտնում է, թե իր մոտ չկա վարորդական իրավունք։
Չախոյանը գրում է. «Վարորդը չի տիրապետում 61 գծի երթուղուն, այլ մոտովրապես գիտի։
Իմ ունեցած տեղեկություններով` այլ կառույցների վարորդներին ստիպել են որ ավտոբուս վարեն, ինչի արդյունքում քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնելով երկու ավտոբուս վթարվել է...
Նաև կարծում եմ, որ կանաչապատման աշխատակիցը նույնիսկ D կարգ վարորդական իրավունք չի ունեցել։
Նիկոլ Փաշինյան Չի կարելի քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնել...»։