Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Դատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվել 

2020 թ. պատերազմը, Արցախի հայաթափումը չէր լինի, եթե Հայաստանը լիներ Եվրամիության անդամ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

Քաղաքական

Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը նոր թափ է հավաքում: Ունենալով սերտ համագործակցություն Եվրոպայի հետ՝ պաշտոնական Երևանն այժմ գործնական քայլեր է ձեռնարկում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ: Հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն արդեն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից զեկուցված նախագծի քննարկմանը նախորդել էր քաղաքական որոշակի գործընթաց: Նախորդ տարվա հունիսին Ազգային ժողովում տեղի էին ունեցել խորհրդարանական լսումներ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու թեմայով, այնուհետև երկրի քաղաքական իշխանությանը լոյալ մի շարք արևմտամետ ուժեր «Եվրաքվե» կարգախոսով ստորագրահավաք էին կազմակերպել հանրապետության տարածքում՝ հավաքելով 50 հազար քաղաքացու ստորագրություն: Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը, և այժմ կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտեր նախագծի վերաբերյալ: Նախագիծն ընդունվեց առանց դեմ ձայների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ կառավարության դիրքորոշումն է չառարկել օրենքի ընդունմանը, բայց նաև ընդգծեց, որ Եվրամիությանն անդամակցելու որոշումը պետք է կայացվի ոչ թե օրենքով կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով՝ ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը: Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի անդամակցումը Եվրոպական միությանը և որքանո՞վ է դա հնարավոր մոտ ապագայում՝ հաշվի առնելով հարևան երկրների՝ նույն Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի փորձը, ինչպես նաև՝ Հայաստանի անդամակցումը մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը:

«Եվրաքվե»-ի նախաձեռնող ուժերից Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը գոհ է կառավարության ընդունած որոշումից: Euromedia24 TV-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց նախաձեռնությունը պնդելու է, որ կառավարությունը, չսպասելով որևէ այլ բանի, անդամակցության հայտ ներկայացնի Եվրամիությանը:

Տիգրան Խզմալյան. «Մեր նախաձեռնությունը, որը հաջողությամբ պսակվեց, ստիպեց նրանց առերեսվել այդ անհրաժեշտությանը, և մենք հպարտ ենք, որ կարողացանք ժողովրդավարական միջոցներով արտահայտել ազգի զգալի մասի, կարծում եմ՝ մեծամասնության կամքը»: Իսկ վերջնական որոշումն, ըստ Խզմալյանի, պետք է կայացվի հանրաքվեի միջոցով: ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածը սահմանում է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»:

Չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ տասնյակ տարիներ թակում են Եվրամիության դուռը, բայց այդպես էլ չեն հասել ԵՄ անդամի կարգավիճակին, Տիգրան Խզմալյանը չափից ավելի լավատես է այս հարցում: Նա համոզված է, որ Հայաստանն այս տարի կարող է ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ 2030 թվականին կդառնա Եվրամիության լիիրավ անդամ: Իսկ հարցը, թե առհասարակ Հայաստանի ինչի՞ն է պետք ԵՄ անդամակցումը, զրուցակիցը տարօրինակ է համարում: Ու թեև Եվրամիությունը անվտանգային կառույց չէ և չունի ռազմաքաղաքական լուրջ բաղադրիչ, Տիգրան Խզմալյանը, որպես երդվյալ արևմտամետ, կարծում է, որ 2020 թվականի պատերազմը և Արցախի հետագա հայաթափումը չէին լինի, եթե Հայաստանը լիներ ԵՄ անդամ: Տիգրան Խզմալյան. «Ձեր հարցին՝ Հայաստանի ինչին է պետք Եվրամիության անդամակցությունը, պատասխանել է 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի Արցախի հայաթափումը: Բավական տարօրինակ է հիմա այդ հարցը կրկին տալ: Մենք տեսանք, որ վերջին տասնամյակների քաղաքականությունը և աշխարհաքաղաքական ընտրությունը, որին հետևել էին Հայաստանի տարբեր իշխանությունները, սնանկ է, և Եվրամիության, իսկ հետո նաև ՆԱՏՕ-ի անդամակցությունը միակ և հիմնական միջոցն է, որով Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը և պետական գոյությունը»: Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը տրամագծորեն հակադիր կարծիք ունի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ:

Euromedia24 TV-ի հետ զրույցում Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի նպատակը Հայաստանը որպես պետություն ոչնչացնելն է:

Հայկ Բաբուխանյան. «Դա հայ ժողովրդի դեմ հերթական ոտնձգությունն է, թշնամական ուժերի նախաձեռնած գործընթաց է, որի նպատակը Հայաստանը որպես պետություն ոչնչացնելն և Հայաստանից ոչինչ չթողնելը, ինչը սկսել է Նիկոլը և շարունակվում է իրեն աջակից կուսակցությունների կողմից: Դա ակնհայտ է, որ տանում է Հայաստանը դեպի գերեզման, և մենք կկորցնենք ոչ միայն ինչպես կորցրեցինք Արցախը, ժամանակին նույն կերպ մտածող և նույն ուժերին ծառայող այսպես կոչված՝ հայերի պատճառով կորցրեցինք Նախիջևանը, դրանից առաջ՝ Սուրմալուն, դրանից առաջ՝ Կարսը և այլն: Այսինքն՝ կան ուժեր, որոնք ծառայում են օտարի շահերին, և սա այն օտարի շահերին ծառայող գործընթացներից մեկն է: Ինչ վերաբերում է՝ Ազգային ժողով տանել կամ հանրաքվե անել, երկուսն էլ վնասակար են: Իսկ Հայաստանի միակ փրկությունը, եթե ուզում ենք, որ Հայաստանը մնա որպես պետություն, ապա միակ լուծումը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամագրվելն է, ինչքան շուտ, էդքան լավ»: Թե ինչ դիրքորոշում կհայտնեն խորհրդարանական ուժերը ներկայացված նախագծի վերաբերյալ և ինչ ընթացակարգեր են անհրաժեշտ՝ Հայաստանի հայտը պաշտոնապես ներկայացնելու համար՝ ցույց կտան հետագա զարգացումները: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ: Մինչ ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանը որևէ անելիք չունի:

Արամ Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին
Ամենադիտված