Գլխավոր դատախազին ռեկոմենդացիոն նամակ ենք հղել, որում առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել նույն վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին․ Իոաննիսյան
ԲլոգոսֆերաԻնչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հաստիքի համար այժմ մրցույթ է ընթանում (Սրբուհի Գալյանի՝ այլ պաշտոնի անցնելու արդյունքում): Այս մասին գրում է Դանիել Իոաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է․
Artur Sakunts-ի հետ միասին Գլխավոր դատախազին ռեկոմենդացիոն նամակ ենք հղել, որում առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել նույն վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին՝ հետևյալ պատճառներով՝
1. Գևորգ Քոչարյանն ունի երեք բարձրագույն կրթություն, որոնցից երկուսը՝ ֆինանսական և իրավաբանական, տվյալ ոլորտի կոմպետենտության լավագույն մեկտեղումն են,
2. Գևորգ Քոչարյանն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում է աշխատել դրա հիմնադրման օրվանից, առաջ է տարել ամենաբարդ ու հանրային հնչեղություն ունեցող գործերը, մասնակցել ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրություններին,
3. նախքան ներկայիս պաշտոնը Գևորգ Քոչարյանն ունեցել է թե՛ դատախազական և թե՛ տնտեսական ու հաշվապահական փորձաքննությունների իրականացման բազմամյա փորձ,
4. Գևորգ Քոչարյանի բարեվարքությունը և գաղափարական նվիրվածությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով վեր է որևէ կասկածից,
5. Գևորգ Քոչարյանը փաստաբանների և դատավորների գնահատմամբ ճանաչվել է հակակոռուպցիոն ոլորտի ամենաբարձր վարկանիշն ունեցող դատախազ։