Բայդենը անհաջող բառախաղ է արել Լոս Անջելեսում հրդեհների համատեքստում
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին ասել է՝ «այրի՛ր», երբ խոսքը փոխանցել է նրան Լոս Անջելեսի գավառում անտառային հրդեհների իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Տիկին փոխնախագահ, ես գիտեմ, որ Լոս Անջելեսի հրդեհները ուղղակիորեն ազդել են Ձեզ վրա, ուստի «այրե՛ք»»,- ասել է պետության ղեկավարը։
Ավելի ուշ նա ավելացրել է, որ «բառախաղ անելու» մտադրություն չի ունեցել:
Հարիսն իր հերթին հանգիստ է արձագանքել Բայդենի նկատառմանը։ Նա առանձնապես ուշադրություն չի դարձրել դրան և շարունակել է քննարկել խնդիրը: