Վերիշենում սոցիալական տուն է բացվել Արցախից տեղահանված միայնակ տարեցների համար
Հասարակություն
Վերիշեն բնակավայրում տեղի ունեցավ սոցիալական տան բացման արարողությունը։ Ամերիկյան Փարոս հիմնադրամի կողմից նվիրաբերված շենքը հատկացվել է Արցախից տեղահանված միայնակ տարեցներին։ Հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար տարեցների բարեկեցությունը և նրանց համար հոգատար միջավայրի ստեղծումը առաջնահերթություն է։ Համայնքային իշխանությունները հետևողականորեն աշխատում են միայնակ տարեցների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։
Շենքի վերականգնման աշխատանքներն իրականացրել են Action Against Hunger և UNJSR միջազգային կազմակերպությունները, իսկ ամբողջական կիրականացնի ACTED կազմակերպությունը։
Սոցիալական տան կառավարումն իրականացվելու է համայնքի կողմից։ Բնակիչները կվարեն համատեղ տնտեսություն, կօգնեն միմյանց առօրյա խնդիրներում և կիսելու են կենցաղային պարտականությունները։
Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայությունն է, որ Գորիս համայնքը հետևողական քայլեր է ձեռնարկում տարեցների արժանապատիվ կյանքի պայմանների ապահովման և նրանց համայնքային կյանքին ինտեգրման ուղղությամբ։
