Լիտվայի երկու քաղաքացիներ կկանգնեն դատարանի առաջ՝ Բելառուսի օգտին լրտեսության համար
Աշխարհ
Լիտվայի երկու քաղաքացիներ կդատվեն Բելառուսի օգտին «լրտեսության» համար։Eadaily-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բալթյան Հանրապետության գլխավոր դատախազությունը։
Հաղորդվում է, որ 2022 թվականի մայիսին Մինսկ կատարած այցի ժամանակ մեղադրյալն իբր միջնորդի միջոցով կապ է հաստատել Բելառուսի ռազմական կառույցների ներկայացուցիչների հետ։ Ըստ դատախազների՝ մեղադրյալներից մեկը միացել է Լիտվայի հրաձգայինների միությանը տվյալներ հավաքելու համար։ Ենթադրվում է, որ դրամական և այլ պարգևների համար նրանք հավաքել են հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն Լիտվայում և Լատվիայում և փոխանցել Բելառուսի ռազմական հետախուզությանը։
Երկու մեղադրյալներն էլ ներկայումս կալանքի տակ են։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Լիտվան վերջին մի քանի տարիներին անբարյացակամ քաղաքականություն է վարում Բելառուսի նկատմամբ։ Միաժամանակ Վիլնյուսը մեղադրում է Մինսկին հիբրիդային ագրեսիայի և երկրի ներսում լրտեսական գործունեության ընդլայնման մեջ։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)