Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» սահմանել է կիսապաշտպան Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը, որի ծառայություններով հասցրել են հետաքրքրվել եվրոպական երկու գրանդ ակումբներ։
Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ակումբներն էլ ուշադիր հետևում են կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանին ընդառաջ։ Ընդգծվում է, որ «քաղաքայինները» իրենց ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում են 90 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Շերկին բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից