ԱՄՆ-ում հայրը չորսամյա երեխային մտցրել է եռացրած ջրի մեջ
ԱՄՆ
Հարավային Կարոլինայի (ԱՄՆ) բնակիչը, ով սարսափելի տանջանքների է ենթարկել իր չորսամյա դստերը՝ ընկղմելով նրան եռման ջրի մեջ, տասնամյակներ կանցկացնի բանտում։ մարտի 3-ին նա դատապարտվել է 50 տարվա ազատազրկման։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Law&Crime-ը։
Գործի նյութերի համաձայն՝ 2024 թվականի փետրվարին 35-ամյա Ուիլբուր Ֆիլդսն ու նրա 32-ամյա կինը՝ Ֆիֆի Հիլ-Ֆիլդսը, ձերբակալվել են մանկապղծության կասկածանքով այն բանից հետո, երբ ամուսինները իրենց չորսամյա դստերը ծանր վնասվածքներով հիվանդանոց են բերել։ Բժիշկները աղջկա մոտ ախտորոշել են առաջին աստիճանի բազմաթիվ այրվածքներ, ինչպես նաև վերջույթների կոտրվածքներ։ Բժիշկները ստիպված են եղել մի քանի անգամ վերագործարկել փոքրիկ հիվանդի սիրտը, և աղջկան միացրել են կենսապահովման սարքին։ Մասնագետները երկու օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն ոչինչ չի ստացվել։
Հետաքննությունը պարզել է, որ հիվանդանոցից մեկ օր առաջ Ֆիլդսը դստերը մտցրել է եռացող ջրի մեջ, քանի որ նա տաբատով զուգարան է գնացել։ Միևնույն ժամանակ երեխայի մայրն ու մյուս երեխաները դիտել են ցավալի պատիժը։
Ֆիլդսի կինը շուտով կներկայանա դատարան՝ որպես հանցագործության մեղսակից։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)