Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան այլընտրանք չունի խաղաղության համաձայնագրում
ԱՄՆ
Ուկրաինան խաղաղ գործարքում այլընտրանք չունի. Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ТАСС-ը։
«Կարծում եմ, որ սա կլինի. «Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել, քանի որ ես չեմ կարծում, որ նրանք ընտրություն ունեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է ակնկալում Կիևից։
Թրամփը հավելել է, որ Ռուսաստանն, իր ընկալմամբ, «նաև ցանկանում է գործարք կնքել»։
Մարտի 6-ի կեսօրին Asia Times-ը հայտնել է, որ Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու և հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու Թրամփի որոշումները սպառնում են Ուկրաինայի գոյատևմանը: Հոդվածում նշվում է, որ «պատժիչ միջոցները» ուղղված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն։
Ավելի վաղ թուրքական «Վաթան» (Հայրենիք) կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իհսան Սեֆան ասել էր, որ Զելենսկին Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպից հետո հանձնվել է Թրամփին, քանի որ Եվրոպան չի կարողացել նրան այլ աջակցություն ցուցաբերել, բացի ծափերից։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)