Վրաստանի Mtavari Arxi հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը․ ՏԱՍՍ
Georgia
Վրացական ընդդիմադիր Mtavari Arxi հեռուստաալիքը հայտնել է՝ չի կարող հեռարձակել նորություններ և այլ ուղիղ հաղորդումներ՝ համահիմնադիր Զազա Օկուաշվիլիի ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Mtavari Arxi-ի համահիմնադիրի կողմից արհեստականորեն ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով բոլոր ուղիղ հեռարձակումները, որոնք առօրյայում կապված էին լրացուցիչ ծախսերի հետ, այս փուլում դադարեցվել են։ Մենք միջոցներ չունենք ամենօրյա ռեժիմով աշխատելու համար»,- ասվում է հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում։
Mtavari Arxi-ն հեռարձակում է միայն ֆիլմեր, սերիալներ և հին դրվագների ձայնագրություններ։ Հեռուստաալիքը հայտնում է, որ փնտրում է ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, փետրվարի 15-ից եթեր չհեռարձակվող հաղորդումների թվում են լրատվական, առավոտյան և երեկոյան հաղորդումները, ինչպես նաև որոշ վերլուծական և ժամանցային հաղորդումներ։


















































Most Popular
Thanks to 129 million drams of donation from Karen Vardanyan, 17 new musical instruments were provided to the Armenian National Philharmonic Orchestra