Հնդկաստանի ֆուտբոլի դաշտերից մեկում ճայթրուկների պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
VideoԱվելի քան 30 մարդ վիրավորվել է Կերալա նահանգի Մալապպուրամ քաղաքի Արիկեկոդի մոտ գտնվող ֆուտբոլի դաշտում ճայթրուկների պայթյունի հետևանքով, հայտնում է ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Արիկեկոդայի ոստիկանության տվյալներով՝ «միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում, որտեղ ճայթրուկներ են կիրառվել ֆուտբոլային խաղի մեկնարկից առաջ։ Ճայթրուկները պայթել են և ցրվել գետնին, որտեղ մարդիկ նստած էին դիտելու հանդիպումը»:
Ոստիկանությունից հայտնել են, որ տուժածները բուժվելու համար տեղափոխվել են մոտակա մասնավոր հիվանդանոց՝ հավելելով, որ լուրջ վնասվածքներ չեն գրանցվել:
Սպասվում են լրացուցիչ մանրամասներ։


















































Most Popular
Thanks to 129 million drams of donation from Karen Vardanyan, 17 new musical instruments were provided to the Armenian National Philharmonic Orchestra